▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոս Ղազարյան. «Արմինե Օհանյանի «փողերը» հաշվելը էթիկայի նորմերից դուրս է»

«Անկախ իմ վերաբերմունքից Արմինե Օհանյանին որպես խմբագիր, նրա «փողերը» հաշվելը և հրապարակային դատափետելը համարում եմ էթիկայի նորմերից դուրս:

Էթիկայի նորմերը պետք է վերաբերվեն բոլորին, նույնիսկ դրանք ակնհայտ արհամարհող խմբագիրներին»: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը:

Հիշեցնենք, որ  «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր դեմ հարձակումներին և իր դեմ ուղղված քննադատություններին նշել է. «Իմ կյանքով ու գործունեությամբ չափից դուրս հետաքրքրված անձանց կարհամարհեի ու չէի արձագանքի այդ էժանագին «սպառնալիքներին»: Բացառապես «Հրապարակի» բարեկամների համար մանրամասնեմ, որ թյուրըմբռնումներ չմնան. բնակարանը, որտեղ ապրում եմ, գնել եմ 2011 թվին՝ նախկին հայրական բնակարանիս վաճառքից գոյացած գումարով: Ավտոմեքենան, որը «բարի կամեցողներս» 25 հազար են գնահատել, ուղիղ դրա կեսն արժե, գնել եմ երկարաժամկետ վարկով՝ գրեթե առանց կանխավճարի: Բանկային գործարքը կատարվել է շաբաթ օրը, այնպես որ`«լուսանկարիչները» շատ «օպերատիվ» են աշխատել: Կարծում եմ՝ 50 տարիների ընթացքում 33 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդն ուղղակի պարտավոր է ունենալ 3 սենյականոց համեստ բնակարան եւ 10 հազար դոլարանոց մեքենա: Ինչ վերաբերում է խմբագրության աշխատավարձերը վճարելուն, ապա Հայաստանում թերեւս մատների վրա հաշված հիմնարկներում են այդքան կանոնավոր աշխատավարձ վճարում, ինչպես  «Հրապարակում»: Ուրի՞շ: Հաջորդ «հրապարակումը» հավանաբար վերաբերելու է իմ անձնական կյանքին: Դրանցով հետաքրքրված անձանց հրավիրում եմ իմ տուն՝ «օլիգարխիկ» կյանքիս մանրամասներին տեղում ծանոթանալու եւ լուսանկարներով զինված արդյունավետ գործունեություն ծավալելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին