«Եթե ձեր եթերն ազատ է ու Հանրայինի դռները բաց են՝ ինչու՞ հարցազրույց չեք կազմակերպում ինձ հետ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ հիշեցնելով, որ « օրեր առաջ մի ամբողջ հաղորդում խոսել եք իմ մասին, բայց ինձ ձայն չեք տրամադրել՝ վախենու՞մ եք․ Երևանի ավագանու *** անդամը, որ քաղաքապետարանում հայտնվել է իմ ***-ի շնորհիվ, 20 րոպե խոսել է իմ մասին, սակայն՝ առանց ինձ․․․ »։
Վարդան Ղուկասյանն այս մասին խոսել է ՝ անդրադառնալով Հ1-ի ուղիղ եթերում Բագրատ Սրբազանի հետ Պետրոս Ղազարյանի երեկվա հարցազրույցին։
Հավելենք, որ ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչներն Asekose.am-ին նույնպես փոխանցեցին իրենց հարցը, թե արդյո՞ք Պետրոս Ղազարյանը պատրա՞ստ է կամ խիզախություն կունենա՞ Վարդան Ղուկասյանին հրավիրել հարցազրույցի, որի ֆորմատն ու տեխնիկական մասն իրենք պատրաստ են քննարկել։
Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերը կարող եք դիտել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։