Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում է` Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, այսինքն` 2 տարվա ժամկետում մենք կարողանալու ենք կառուցել:
Դե, ստի ու կեղծիքի վրա հենված ՔՊ-ի համար ինչ դժվար է 48 ամիսը ներկայացնել 2 տարի...
Իրականում` 48 ամիսը ընդամենը 2 տարի նշելու զավեշտալի փաստը խոսում է այն մասին, որ մետրոյի թեման էնքան օդ է, էնքան փուչիկ, որ սույն թատրոնը ներկայացնողներն անգամ չեն էլ չարչարչարվել` մեկ միասնական ժամկետ նշել։
Եվ արդյունքում` սա ընտրություններից առաջ թեման մեջտեղ է բերում և ԴԵՌ ՉՆԱԽԱԳԾԱԾ` կառուցման մասին անկապ թվեր ու ժամկետներ կրակում ժողջանի ուղղությամբ։ Կարևորը տպավորությունն է, և հիմա մեր հարևան պատշար Գուրգենը հավատացել է, թե ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ հետո մետրոյով Հալաբյան կհասնի։
Ու մեկը լիներ` հարց տար` բա քո թիմից էն մի կլոունն էլ էր 2018-ին նույն կապիկություններն անում մետրոյի մասով, ո՞վ է պատասխան տալու մարդկանց խաբելու համար։
Հ.Գ. Երևի սեԿտեմբերին կսկսվի շինարարությունը, իսկ փետրվարի 31-ին էլ կայարանի բացումը կլինի»:
Փետրվարի 31-ին էլ կայարանի բացումը կլինի․․․
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet