▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պիտի կրճատենք ժամկետային զինծառայության ժամկետը.կա գաղափար՝պիտի լինի 5 տարին 1` 3-ամսյա ծառայություն

Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն: Մեր բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ բանակ»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` բանակում ծառայողները բարձր աշխատավարձ ստանան եւ միայն իրենց գործով զբաղվեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին