▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ի մեքենայում եղել է 21 զինծառայող. ութը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ. նոր մանրամասներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում ողբերգական ավտովթարից նոր մանրամասներ է հայտնել:

 

 

 

 

«Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է:

Ավելի ուշ հայտնի էին դարձել մահացած զինվորների անունները:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին