Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ՊԲ ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող որդին Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ գտնվում է վարչապետին հատկացված Սևանի կառավարական առանձնատանը, որտեղ արդեն 2 օր է՝ «ինքնամեկուսացել են» վարչապետն ու տիկինը։


