▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ մասնագետներին Սիրիա գործուղելու որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում. Սուրեն Սարգսյան

 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավարտվեց Վաշինգտոնյան այցելությունս: Հանդիպումներ ունեցա գիտական կենտրոնների (think tanks), ակադեմիական շրջանակների, պետական մի շարք հինմնարկների ներկայացուցիչների (այդ թվում անվտանգության խորհրդի) և լոբբիստների հետ:

 

 

 

 

 

 

 

 

Ձեռքս Վաշինգտոնի զարկերակի վրա է: Այո, Վաշինգտոնում ունենք որոշակի դժվարություններ ու խնդիրներ և համարում եմ, որ ակտիվ գործ կա անելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել:

Պետք է վերջապես մեր հանդեպ հետաքրքրություն ձևավորենք Թրամփի վարչակազմում»,– դրել է Սուրեն Սարգսյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին