▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում՝ իբր տրանսպորտը 150 դրամ է դառնում

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում ցանցում՝ իբր քաղաքային իշխանությունը 150 դրամ է դարձնում տրանսպորտի սակագինը հուլիսի 20-ից: Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ այս դեպքը բացահայտվեց նույնիսկ ոչ թե 40 րոպեի, այլ 40 վայրկյանի ընթացքում:

Google.images-ից «հարցրեցինք» լուսանկարի ծագման պատմությունը եւ ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում: Այն ժամանակ, եթե հիշում եք, որոշվել էր սակագինը դարձնել 150 դրամ»,- գրառել է Կարապետյանը:

Նա նաեւ շեշտել է, որ ուշադիր աչքը լուսանկարի մեջ կնկատի նաեւ Orange-ի արտաքին գովազդի վահանակը, որը այս օրերին քաղաքում հնարավոր չէ տեսնել, որովհետեւ այդ ապրանքանիշը Հայաստանում վաղուց չի գործում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին