▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի․ Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1-ի» գործը տապալելու մասին

Այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը տապալելու վերաբերյալ դիտարկմանը, ասել է․ 

«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կկանգնի։ Բացահայտվածության հատվածով գործն ուղարկվել է դատարան, մնացած մասով ունենք անջատված մաս, որը մինչդատական վարույթում է։ Բացահայտված քրեական գործը մինչդատական վարույթում չի գտնվում»,- նշել է նա՝ հավելելով, որ իրավական տերմինոլոգիա չկա՝ գործը փշրվել, կա ՍԴ որոշում, կա դրա արդյունքում կայացված դատական ակտ, որը վիճարկվել է Վերաքննիչ դատարանում՝ համապատասխան հիմնավորումներով և գործի հեռանկարի հարցով դիմում է ներկայացվել ՍԴ։

Ըստ վերջինիս, եթե հաջողվում է հասնել ՍԴ-ում դիմումի բավարարմանը, ապա հնարավորություն է լինում գործով ամբաստանյալների մեղադրանքները վերաորակելու.

«Իսկ եթե չի բավարարվում դիմումը, ապա նշված իրավական ճանապարհով չեն կարող գնալ»,- ասել է նա՝ անդրադառնալով նաև հրաժարական տալուն, որը, ըստ իրեն, ինքնանպատակ չէ.

«Ավելին, դա համարում է պատասխանատվությունից խուսափել և կարծում եմ, որ հրաժարական պետք է տալ այն ժամանակ, երբ պաշտոնական պարտականությունները կատարելու համար կան խոչընդոտներ»,- հայտարարել է Արթուր Դավթյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին