▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլսահայ լրագրողը դատարանում պարտվել է Անկարայի քաղաքապետին

Անկարայի վերաքննիչ դատարանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատին մեղավոր է ճանաչել Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքի հասցեին «Twitter» սոցցանցում կատարած գրառման համար: Թուրքական «ahaber» լրատվակայքի փոխանցմամբ` Բաղդատը որպես բարոյական վնասի փոխհատուցում պարտավոր կլինի Անկարայի քաղաքապետին վճարել 2500 թուրքական լիրա: Նշվում է, որ վերոնշյալ դատական գործը բացվել էր «զրպարտություն և վիրավորանք» հասցնելու մեղադրանքի հիման վրա: Բաղդատի փաստաբան Չաղրը Ալքանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասել է. «Իմ պաշտպանյալի խոսքերը զուտ քննադատական բնույթի են եղել: Դատարանը պետք է բեկանի այդ որոշումը»: Մինչդեռ մեղադրող կողմը պահանջել էր 10.000 լիրայի փոխհատուցում: Հիշեցնենք, որ Գյոքչեքը Հայկո Բաղդադի դեմ բողոք էր ներկայացրել դատարան, քանի որ վերջինս իրեն հայ էր անվանել, իսկ Գյոքչեքն էլ այդ բառն ընդունել էր իբրև վիրավորանք:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին