▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքր Վեդի համայնքի ղեկավարը յուրացումներ է կատարել

Օրերս, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները յուրացման դեպք բացահայտեցին։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախնական քննությամբ պարզվել է, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012 թվականի հունվարից համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել եղբորը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել, բայց ամսական ստացել է 54,000 դրամ աշխատավարձ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդյունքում՝ պետությունից յուրացվել է շուջ 4․100․000 դրամ։
Պարզվել է նաև, որ համայնքապետի և Փոքր Վեդիի մանկապարտեզի տնօրենի համաձայնությամբ, մանկապարտեզի վարորդ է նշանակվել համայնքի մի բնակիչ։

 

 

 

 

 

 

 

 

Նա տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, իսկ աշխատավարձը յուրացվել է։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 5․600․000 դրամ։

Փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

Քննությունը շարունակվում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին