«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կիլոգրամը 400 դրամը գերազանցում է, սա պարզապես թալան է։
Օրագիր.Նյուզ-ն է գրել ու ներկայացրել նշված սուպերմարկետի հաճախորդներից մեկի դժգոհությունը։
«Սուպերմարկետը անմիջապես մեր շենքի մոտ է, հարմար է առևտուր անելու համար, բայց կան ապրանքներ, որոնց գները անհամեմատ թանկ են։ Օրինակ՝ միրգ-բանջարեղենը, մենք երբեք Սիթիից միրգ և բանջարեղեն չենք գնում, դրսի կրպակներում շատ ավելի լավ որակով ու հարամար գնով առնում ենք։
Այսօր մտա Սիթի, տեսա, որ շաքարավազի փաթեթավորումը փոխվել է, նախկին տոպրակները փոխարինել են թղթե փաթեթներով։ Ուզում էի վերցնել, մեկ էլ տեսա՝ 1 կիլոգրամը 415 դրամ է։ Սա պարզապես խայտառակություն է։ Մի քանի փողոց այն կողմ, փոքրիկ խանութում 350 դրամ է, ո՞նց եղավ, որ այս սուպերմարկետում 415 դրամով են վաճառում, սա պարզապես խայտառակություն է»,- ասել է քաղաքացին, ապա հավելել է, որ վերցրած շաքարավազը տեղն է դրել, ապա մի քանի փողոց քայլել և ավելի մատչելի գնով առել այն։