▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ երեխային նվիրատվություն-նամակով հանձնեցին տատիկին

Գեղարքունիքի մարզում, քաղաք Վարդենիսին հարակից Ակունք մի գյուղում, երբ իրականացնում էինք «Բոլոր երեխաներին ինքնության իրավունք» ծրագիրը, որի նպատակը գտնել այն երեխաներին ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ և կատարվում էր մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվեց Նվեր Ենոքյանը: Շարժվելով բուժհաստատության տված հետքերով՝ բախվեցինք շատ ցավալի, բայց միևնույն ժամանակ լուսավոր մի պատմության: Կանգ առանք մի խարխլված, կոտրված ապակիներով, մաշված պատերով մի տան առաջ, որտեղ հանդիպեցինք Նվերին՝ այս պատմության «մեղավորին»: Հետո Նվերի տատիկը սկսեց պատմել իր պատմությունը և իբրև իր պատմության վկայություն՝ սեղանին լցրեց հին, անհասկանալի թղթերի մի կույտ, որը հանդիսանում էր որպես փաստաթուղթ՝ «ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» վերնագրով, և որը իրականում իրավաբանական ոչ մի ուժ չուներ: Պատմության սկիզբը 2003թ.-ի ապրիլի 15-ն է: Տարիներ առաջ, երբ տատիկն աշխատում էր Վարդենիսի ծննդատանը որպես հավաքարար, այստեղ են բերում ծննդաբերելու մի կնոջ, ով դեռ երեխային չունեցած, արդեն իսկ հրաժարվում է երեխայից,պատճառաբանելով, որ արդեն ունի 4 երեխա, ամուսինը հարբեցող է, հրաժարվել է իրենցից, իսկ նա միայնակ չի կարող մեծացնել ևս մեկ երեխայի: Այս նույն ժամանակ հիվանդանոցում աշխատող տատիկի տղայի ընտանիքը անհանգստացած էր երեխա չունենալու խնդրով (բայց աստծո կամոք, հետագայում, Նվերին որդեգրելուց հետո, այս ընտանիքը 15 տարի երեխա չունենալուց հետո, ծնվում են 2 հրաշք փոքրիկներ), և տատիկն արագ կողմնորոշվելով, խորհրդակցելով իր ամուսնու և տղայի հետ, վերջիններս համաձայնության գալով՝ առաջարկում են կնոջը, մի թղթի վրա նվիրատվություն-նամակ գրել և երեխային հանձնել իրենց, որը իբրև վկայում է, որ նվիրատվության արդյունքում երեխան պատկանում է տատիկին: Սակայն հիմա այս ընտանիքը ապրում է ծայրահեղ չքավորության մեջ: Տատիկի պատմելով, Նվերի կենսաբանական մայրը հայտնվել է մեկ էլ երեխայի ութ ամսեկան ժամանակ և գնացել է անվերադարձ: Եվ անտրամաբանական չէր լինի, որ այս ճանապարհով ձեռք բերած երեխային տատիկի ընտանիքը պիտի կոչեր ՆՎԵՐ…

Խնդրում ենք, եթե կան մարդիկ ովքեր կցանկանան իրենց օգնությունը ցուցաբերել Նվերին և իր ընտանիքին, ցանկացած միջոցներով, ապա արձագանքեք միասին կարող ենք այցելել և աջակցել (այլ կոնտակտներ ստանալու համար կարող եք ինձ գրել)…Չնայած՝ ի լուր ուրախության, Նվերը մինչ օրս չուներ անձը հաստատող փաստաթուղթ, բայց մեր ծրագրի շրջանակներում այն արդեն վերականգնվել է մեր և Վարդենիսի ՔԿԱԳ բաժնի պետ Աննա Սաղաթելյանի համատեղ ջանքերով:

 

Ժաննա Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին