ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում չէ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն օդ է՝ Մակունցն ասաց.
«Այն միտումը, որով փորձ է կատարվում ամենը որպես քաղաքական հետապնդում որակել, չի կարող ընդունելի լինել»,- ասաց Մակունցը:
Վերջինս նկատեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջարդելու նույն օրը կոռուպցիոն գործողությունների մեջ ներգրավված լինելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, ինչը փաստում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում չկա զիջում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների և թիմակիցների միջև։