▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձ կարվի բոլոր թանգարաններում ներդնել «աուդիո գիդ», «վիրտուալ գիդ» համակարգեր

Մշակույթի նախարարի մոտ ամենշաբաթյա թռուցկաժողովից ժամանակ քննարկվել են կարևոր հարցեր, որոնք ներկայացված են Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:

1. Բոլոր թանգարաններում «աուդիո գիդ», «վիրտուալ գիդ» համակարգեր ներդնելու համար անհրաժեշտ ֆինանսական հաշվարկ ( կատարման ընթացքի մեջ է):

2. ՀՀ տարածքում գործող թատերասրահների, համերգասրահների, համերգային բացօթյա հարթակների, ցուցասրահների վիրտուալ քարտեզագրում (կատարման ընթացքի մեջ է):

3. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար թեքահարթակների, սանսենյակի ապահովում ( ընթացքի մեջ է):

4. Նախարարության ՊՈԱԿ-ների կողմից վարձակալությամբ տրվող տարածքների վարձավճարների վերաբերյալ անկախ, հեղինակավոր մարմնի եզրակացություն: Նախարարի հանձնարարականը՝ երբ այդ վճարներն անտրամաբանականորեն ցածր են, պայմանագրերը վերանայելու իրավական ձևեր գտնել. «Նման գներով վարձակալություն չպետք է լինի. ով էլ լինի»:

5. Մշակութային կազմակերպություններ այցելուների՝ պատահարներից ապահովագրության ներդրում:

6. Հովհաննես Թումանյանի՝ Դսեղում գտնվող տուն-թանգարանում ենթակառույցների, այդ թվում՝ սանհանգույցի, թեմատիկ սրճարանի և հուշանվերների կրպակի շինարարության ծրագիր և դենդրո նախագծի մշակում ( կատարման ընթացքի մեջ է) :

7. Հայաստանի ամենաարժեքավոր 100 պատմամշակութային հուշարձանների մասին լեգենդների բազմալեզու հրատարակություն՝ բարձրորակ պատկերներով, ինչը նաև էքսկուրսավարների համար օգտակար ուղեցույց կլինի:

8. Մշակութային օջախներում տոմսային միասնական համակարգ ներդնելու համար մրցույթի նախապատրաստություն: Տպագիր տոմսերի հակառակ կողմում մշակութային գովազդ է տեղադրվելու: Տոմսերը պետք է վաճառվեն նաև առցանց, ինչը նախարարությանը հնարավորություն կտա վերլուծելու յուրաքանչյուր մշակութային օջախի հաճախելիությունը: Նախարարի կարծիքով, համակարգը նաև հնարավորություն կտա բացառելու տոմսերի ստվերային շրջանառության մասին խոսակցությունները. «Ոչ թե՝ կա, այլ նման խոսակցությունները և ռիսկերը բացառելու համար»:

9. Քննարկվել է նաև համայնքային գրադարաններն աշխուժացնելու, ընթերցողին անվճար Wi-Fi մատուցելու հարցը, որին առանձին կանդրադառնանք քիչ հետո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին