▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում են սևացնել այն մարդկանց անունները, որոնք անդադար բարձրաձայնել են Արցախի, հայրենիքի, մե՜ր ցավերի մասին

Թովմաս Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարդացեք և տարածեք` ոչ թե իբրև արդարացում, այլ որպես ստի դեմ մեր պայքարի մաս !!! Սուտը մեր տունը քանդել է, սուտը պիտի վերանա:

Դժվարին այս օրերին փորձում են սևացնել այն մարդկանց անունները, որոնք անդադար բարձրաձայնել են Արցախի, հայրենիքի, մե՜ր ցավերի մասին:

Հայոց Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հետ կապված տեսանյութ են տարածում` վարկաբեկելու համար Սրբազան հորը: Իսկ իրականությունը հետևյալն է: Սրբազանը հերթական անգամ կարևորագույն հարցերին անդրադառնալու համար հյուրընկալվել էր «Բացարձակ արժեք» հաղորդմանը: Այն ցուցադրվելու է վաղը՝ ATV հեռուստաընկերության եթերում: Լինկն ինձ մոտ կդնեմ:

Տաղավարը, որտեղ նկարահանվել է զրույցը, գտնվում է Արամի 42/1 հասցեում: Սա մեծ բիզնես կենտրոն է, որի առաջին հարկում գործում է սրճարան. այն պատկանում է Հայաստան տեղափոխված ռուսներին: Բագրատ Սրբազանն այցելել է «Բացարձակ արժեք» հաղորդման տաղավար (4-րդ հարկ) և ոչ որևէ այլ տեղ, ինչպես փորձում է ցույց տալ ակնհայտորեն անհավասարակշիռ վիճակում գտնվող կինը: Պատվերով համերգը, ակնհայտորեն, չստացված է:

Տեսանյութում կան նաև աղանդավորներ, որոնց Սրբազանն ասում է` «մաքրվեք այստեղից»: Եթե սա, ըստ ձեզ, բավարար չէ և ավելին եք ակնկալում, ցույց տվեք որևէ թեմ, որն ավելի ակտիվ է պայքարում աղանդավորության դեմ, քան Սրբազանի գլխավորությամբ` Տավուշի թեմը:

Հերիք է բերանով լսեք: Մեկնաբանելուց առաջ` ճշտեք իրականությունը: Աղոթե՜ք, որ չչարանաք: Բամբասանքը ձեզ է սպանելու, ոչ թե նրան, ում բամբասում եք` առանց ճշտելու և գիտակցելու:

Աստված օգնական Սրբազան Հորը և բոլորիս:

Դիտեք նաև՝ «Բացարձակ արժեք» հաղորդման անոնսը․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին