▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ. Արմինկայի գրառումը

Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է մամուլի ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար

Հայաստանը սեր է. Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը

Կորոնավիրուսի, Արցախի, խնջույքին անձամբ դիմակ չկրելու մասին. Փաշինյանի հարցազրույցը BBC-ի. . .

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր

Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ. Բելլա Քոչարյան

Այս դժվարությունը նույնպես կհաղթահարենք. Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի առողջական վիճակի մասին

Ինչո՞ւ 40 հոգանոց խնջույքի թույլատրվածության պայմաններում ես պետք է շարունակեմ աշխատել. . .

Մեր տղա. Միհրանն ու Արփին առաջին անգամ հրապարակել են իրենց որդու լուսանկարը

Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը. Սոֆյա Հովսեփյան

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք

BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ. Փաշինյան

«Իմ քայլի» մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն. Դավիթ Խաժակյան

Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում. Սայաթ Շիրինյան

Էլ մի փոխանցեք, ինչքան էլ ավելացավ՝ ես ինքս բարերարություն եմ անելու․ Պաուզա Անոյի շնորհակալությունը

Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի). . .

Մանրամասներ՝ կառավարության կողմից հաստատված 23-րդ և 24-րդ միջոցառումների մասին

Ե՞րբ կբացվեն համալսարանները. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը

Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը. Հրանուշ Խառատյան

Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին. Ռուբեն Հախվերդյանը՝ Անդրեի մասին

Առաջարկել եմ թույլ տալ հեռուստատեսային տաղավարներում աշխատել առանց դիմակների. Անի Սամսոնյան

Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության. . .

Ձերբակալվել են «օրենքով գող» և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը

Ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ․ ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր դրեց մանդատը

Խոշոր վթար Լոռու մարզում. 10 քաղաքացի հոսպիտալացվել է

Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Մարուքյան

Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու...

ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի, իսկ ինչի ՞ վրա են ուրախացել ապօրինություն. . .

Հենա, ապե, կայնած ուղևոր․․․Տեսչական մարմնի ստուգումներն այսօր

Մի դիր դիմակ, որ չդառնաս դիակ…Գևորգ Պետրոսյան

Սկսվել է Սեւանի թերակղզու կենտրոնական հատվածի տաղավար-սրճարանի ապամոնտաժումը. ՇՄՆ խոսնակ

Մանկատան շրջանավարտները բնակարաններ կստանան

Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի

Հիմա ղալաթ կանի մեկը, որ ասի՝ կառավարությունը կոռուպցիոներ ա. Նիկոլ Փաշինյան

ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ ա․ Փաշինյան

«Սասնա Ծռերի» հայտարարությունը՝ իրենց մեղադրանքի վերաբերյալ

Պաուզա Անոն սրտի շտապ վիրահատության կարիք ունի. դերասանուհուն օգնություն է անհրաժեշտ

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումները

229 նոր դեպք. մահացել է 7 մարդ

Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել

Գյոզան տարին վարի տվին․․․Ռուբեն Մխիթարյանը նոր տեսանյութ է ներկայացրել

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների. . .

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Տրանսվեստիտների մասնակցությամբ հերթական բազմամարդ ծննդյան արարողությունն` արտակարգ դրության պայմաններում

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Ատոմակայանի գործադիր տնօրեն

Նման վերաբերմունքը խոսում է կա՛մ բարդակի, կա՛մ քաղաքացիներին բանի տեղ չդնելու մասին. Դավիթ Պետրոսյան

Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Պուշկինոյում երիտասարդը դանակի 17 հարված է հասցրել համագյուղացուն, հետո՝ բենզինով հրկիզել դին ու բնակարանը. ՔԿ

Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել 41-ամյա մի տղամարդու մոտ: Բանակից զորացրվելուց հետո նշված տանը մասնակցել է խնջույքի, այնուհետ՝ վեճից հետո դանակի 17 հարված հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, բենզինը լցրել է դիակի վրա և այրել՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել՝ մինչ ժամկետային զինվորական ծառայության անցնելը: Այդ ընթացքում նրանք շփվել են միմյանց հետ, հաճախակի հեռախոսազրույցներ ունեցել, ինչը շարունակվել է նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու ժամանակ:

2019թ. օգոստոսի 17-ին՝ երիտասարդի զորացրվելուց հետո, Վանաձորի բնակիչը վերջինիս իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, որի ընթացքում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջության պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Վերջինս, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և 17 հարված հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկելով կյանքից:

Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, բենզինը լցրել է դիակի վրա և այրել՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2.254.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ու դիմել փախուստի:

Դեպքի վայրից հեռանալուց հետո լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել հագուստը և կրկին վերադառնալով գետի ափ՝ արյունոտ հագուստները նետել է գետը, որից հետո եղբոր հետ վերադարձել է այրվող առանձնատան մոտ՝ հետևելով, թե ինչպես են հրշեջ-փրկարարները մարում հրդեհը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին