▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը չի ցավակցում՝ անիծում ենք, որ չի ցավակցել

Պուտինը չի ցավակցում՝ անիծում ենք, որ չի ցավակցել։ Պուտինը ցավակցում է՝ անիծում ենք որ ցավակցել է...
Մեր հասարակության մի ստվար զանգված ունի հանրային ինքնագիտակցության մի ֆունդամենտալ հիմնախնդիր՝ պարբերաբար չի գիտակցում իր տեղն ու դերը՝ աշխարհաքաղաքական շախմատի խաղատախտակին։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ ամեն հայ էլ չափից դուրս շատ է ապրում մեր անցյալով՝ մոռանալով ներկան ու ներկայում առկա իրադարձությունը, ինչպես նաև նրանով, որ հայերից շատերի մոտ աշխարհայացքային ու արժեքային խառննաշփոթ է տիրում։ 
Սիրելիներս, պետք է հասկանալ մեկ շատ պարզ ու դառըը իրականություն։

Մենք գերտերություն եղել ենք, բայց դա եղել է 2000 տարի առաջ։ Հիմա մենք գերտերություն չենք ու որքան էլ աղաղակեն ոմանք ու պոպուլիստական ճառեր կարդան՝ աշխարհը չի պտտվում շնորհիվ մեզ, մեզ համար ու մեր կամքով։ Կան խաղի օրենքներ, որոնք, ցավոք,  մենք չեննք որոշել, բայց մենք խաղում ենք այդ խաղը ու կրկին անգամ, ցավոք սրտի, մենք աշխարհակալ պետություն չենք այժմ, որպեսզի ընթացքից փոխենք դրանք։

Ես զազրում եմ այն ստրկամիտներից, ովքեր իրենց ազգի ու հայրենիքի շահը կարող են զուտ հաճոյանալու համար ծառայեցնեն օտարին ու այդ թվում նաև ռուսին, բայց ոչ պակաս դեստրուկտիվ են նրանք, ովքեր իրենց ամբիցիաներից, կամ էլ գրանտային հաշիվենրից դրդրված՝ մղում են մեզ արկածախնդրության ու մեզ համար անհամաչափ քայլերի։

Ժողովուրդ, ասածս խաղն այնպես է դասավորվել, որ մենք հիմա հսկայական կախման մեջ ենք օտարներից ու հատկապես Ռուսաստանից։ Գյումրիում ստեղծված իրավիճակը բերեց զարգացումների, որոնց մեծ մասը ես ողջունում եմ ու շատ ճիշտ եմ համարում, բայց եղան ու հիմա էլ կան նաև անցանկալի զարգացումներ։ Օրվա հրամայականը պետք է լինի հանրային ադեկվատությունն ու մեր պահանջների ողջամտությունը։ Մոռացեք, որ ռուսները ծնկաչոք ներողություն են խնդրելու մեզանից, մոռացեք, որ անգամ այս ողբերգությունից հետո, Հայաստանը ինչ-որ բաներ է թելադրելու Ռուսաստանին։ Ինչո՞ւ. որովհետև Ռուսաստանն  աշխարհակալ տերություն է, իսկ մենք՝ էլ ոչ։

Ռուսաստանն արդեն իսկ գնում է իր համար աննախադեպ զիջումների ու դա կարելի է տեսնել անգամ Պուտինի հայտարարության ու ռուսական լրատվամիջոցներում՝ այս թեմայի անդրադարձներում փոփոխված տոնայնության մեջ, բայց պետք չէ այս տակտիկական հաղթանակներից կորցնել իրականության զգացումը ու փորձել Ռուսաստանին պատին դեմ տալ։

Այս ողբերգության հանգուցալուծումը պետք է լինի կոմպրոմիսսային ու ցանկացած պարագայում, կտրականապես չի կարելի մտնել սուր կոնֆրոնտացիայի մեջ՝ ռուսների հետ՝ քթներիցս կգա, վստահեցնում եմ ձեզ։ Բայց հարցը մենակ այն չէ, որ քթներիցս կգա, հարցը այն է, որ մեր ազգային շահերից է բխում, որպեսզի սուր հակադրվելու փոխարեն, մենք ընտրենք սերտ համագործակցությունը, որովհետև դա ոչ միայն կգնահատվի մեր դաշնակցի կողմից, այլև շատ ավելի արդյունավետ կծառայի մեր շահերին ու ոչ միայն այս հարցում։

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին