▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Դավոսի ֆորումի մասնակիցներին կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Ղարաբաղին

Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Դավոսի համաշխարհային տնտեսական ժամաժողովին:


«Միջազգային հանրության և, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանությանն ու վերականգնմանը»,- ասել Է Պուտինը։
Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
«Մենք ձգտել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ դա «համագործակցության լավ օրինակ է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին