Նախագահ Վլադիմիր Պուտինը գիտի «Тройка Диалог» խմբի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուղերձների մասին, որոնք կոչ են արել միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին:
РБК-ն գրում է, որ այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բնականաբար, (Պուտինին) զեկուցվել է բոլոր ուղերձների մասին: Հուզական ֆոնը հասկանալի է»,- ասել է Պեսկովը: Նա նշել է, որ այժմ Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված են տարածաշրջանում հրադադարի հաստատմանը եւ բանակցությունների վերսկսմանը:
«Դժվար է պատկերացնել ավելի ակտիվ քայլեր, քան հիմա արվում են»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ավելի ակտիվորեն կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Դիտեք նաև՝