«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա եւ հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեեւ այցի ժամկետի հարցում հստակություն չկա:
Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երեւանում հանդիպել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ:
Եթե Պուտինը Հայաստան է գալիս նրանց հանդիպելու համար, ապա ավելի լավ է այդ այցը ընդհանրապես չկայանա, որովհետեւ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը ընդհանրապես կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների անկյունաքարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում