▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը որոշել է Հայաստան չգա՞լ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Արդեն բավական երկար ժամանակ է` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաեւ ՌԴ նախագահը: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկերոջը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց. «Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել. դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին»: Այսինքն՝ իշխանություններին դեռ հայտնի չէ՝ կգա Պուտինը Հայաստան, թե ոչ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին