Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ: