Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք երկրների ղեկավարներից պահանջել է թույլ չտալ իր մուտքն այդ երկրների տարածք:

Սաակաշվիլիի խոսքերով, այդ երկրների թվում են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան:

Այսպես Սաակաշվիլին արձագանքել է Պուտինի հայտարարությանը, ով կոչ էր արել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերադարձնել Սաակաշվիլիի ուկրաինական անձնագիրը:


