▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը խոսել է Ղարաբաղի կարգավիճակի և ԼՂ-ում տիրող վիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահն իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի թեմային։Նա հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում։


Այն հարցին, թե ինչու հակամարտությունը թեժացավ  հիմա ու այսքան կտրուկ՝ Պուտինը նշեցԱյդ լարված իրավիճակը տևում էր շատ երկար տարիներ: Չեմ կարծում, թե դա տեղի ունեցավ դրսից միջամտության արդյունքում: Մենք երկար տարիներ ունեցել ենք դիրքորոշումը, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն 7 շրջանները: Արցախի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ հարցը պետք է թողնել ապագային: Պետք է ֆիքսել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվո: Պետք է պարտադիր ստեղծվեն հնարավորություններ Ղարաբաղի ու Հայաստանի միջև կապի համար: Այդ նպատակով պետք է լինի Լաչինի միջանցքը»:

Նա անդրադարձավ նաև հրադադարի խախտման թեմային։

«Ղարաբաղում հրադադարի խախտումը եզակի է եղել։ Հուսով ենք, որ այդպիսին էլ կմնա»,– ասաց նա։

Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը հնարավոր է` ավելացնի իր խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի հետ համաձայնեցումից հետո։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին