▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի կուսակցությունը մտահոգված է Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակով

ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը մտահոգություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ և հույս հայտնել, որ այն շուտափույթ լուծում կստանա՝ օրենքի խստագույն պահպանմամբ: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

«Ցանկանում ենք, որ մեր հայ գործընկերները շուտափույթ դուրս գան առաջացած կոնֆլիկտից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից շատ հեռու: «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 2008 թվականից հաջողությամբ համագործակցում են՝ «ի շահ երկու երկրների ժողովուրդների»», - ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարն է Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին