▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև այլ հարցեր:

Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Քննարկվել Է Անդրկովկասում տիրող իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մտքեր են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

«Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ընդգծել է Պեսկովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին