Նույնիսկ Ջոն Հեֆերնն ավելի է կարևորում ՀՀ ազգային շահերը՝ շեշտելով էներգետիկ անվտանգության մասին: Այսինքն, նա շոտ թափանցիկ ակնարկում է, որ պետությունը չի կարող ունենալ ազգային անվտանգություն, եթե չունի դրա էներգետիկ բաղադրիչը:
Դրա համար էլ Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն միակողմանի-երկկողմանիություն՝ ՀՀ շահերն էլ են ռուսասկան, ՌԴ շահերն էլ: Ահա, թե ինչի մասին պետք է մտածել ըստ դիվանագետի:
Իսկ Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրասիական միության հիմնադիր-անդամ: Հարց է առաջանում, այդ երբվանի՞ց Հայաստանը դարձավ այդ միության գաղափարական հիմնադիր կամ, գոնե, գաղափարակիր, որ հիմա էլ ուզում է հիմնադիր լինել:
Այդ ե՞րբ էին Հայաստանի «Ֆրիդրիխ Ռատցելները» խոսել դրա մասին, մինչև ՄՄ-ին միանալու որոշումը, բայց մի քանի ամսում դառնալ աշխարհաքաղաքական բևեռի հիմնադիր... իրոք, ֆանտաստիկ ստրատեգիա է:
Պուտինն արդեն հավակնում է դառնալ գուրու, բայց աշակերտների հետ առանց հոգևոր կապի: