Այսօր առավոտյան ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը եղել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում:

Այս մասին գրում է Armlur.am-ը: Բանն այն է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը պետք է միավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ: Փոխնախարարը հենց այս հարցով այցելել է քոլեջ, որտեղ էլ վիճել է քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է. նախաինֆարկտային վիճակում Տիգրան Դավթյանը այժմ հիվանդանոցում է։
Կայքը կապ հաստատել Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ՝ պարզելու դեպքի մանրամասները: Տիգրան Դավթյանի խոսքով՝ եթե փոխնախարարը կարգին տղա լիներ, ձեռներով կխոսեր:
Նյութը՝ սկզնաղբյուր կայքում


