▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդի տարածքից իրենց համախոհ ցուցարարներին Սեֆիլյանի կողմնակիցները ողջունել են հրավառությամբ. ՈՒՂԻՂ

Երբ Ազատության հրապարակից  ցուցարարները՝ «Ազատ, Անկախ Հայաստան»,«Ժիրայր», «Պավլիկ»  վանկարկումներով մոտեցան Խորենացի փողոց ու միացան արդեն այնտեղ գտնվող իրենց համախոհներին, Պարեկապահակային ծառայության գնդի տարածքից, որն արդեն երկու օր գտնվում է Ժիրայր Սեֆիլյանի մարտական ու կուսակցական ընկերների հսկողության ներքո, կարճ հրավառություն արձակեցին:

Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներից մինչև ոստիկանական պատնեշը մոտ 100 մետր է: 

ՊՊԾ գնդի տարածք ժամանել են մի քանի ոստիկանական ավտոբուսներ: Ոստիկանները, հատուկ համազգեստով, շարքերով կանգնել են գնդի դիմաց:

Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացումը 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին