▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրակտիկան հուշում է՝ օրերս Հայաստանում պետք է կտրուկ վատթարանա կրիմինոգեն իրավիճակը. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմության մեջ առաջին անգամ իրանական գազը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցելուց մեկ շաբաթ անց Երևանում ահաբեկիչները գրավեցին ՊՊԾ շենքը և զենքը վայր դրեցին, երբ երկրի վարչապետ դարձավ Գազպրոմի ղեկավարը:

3 օր առաջ, ապրիլի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայ-վրաց-իրանական բանակցությունների վերջին փուլը, որտեղ կողմերը պայմանավորվեցին Պարսից ծոցից մինչև Սև ծով միջանցք ստեղծել:

Սրան նախորդել էր Իրան-Չինաստան պատմական համաձայնագրի ստորագրումը, որը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, նաև լուծեց Չինական ռազմաբազայի առկայության հարցը Իրանում:

Պրակտիկան հուշում է, որ մոտ օրերս Հայաստանում պետք է կտրուկ վատթարանա կրիմինոգեն իրավիճակը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին