▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրիմիտիվ տոկոսագողություն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ավագանու ընրտությունների արդյունքների կեղծելն ու քաղաքպետի պաշտոնը ուզուրպացնելը ոմանք օրենքներով են բացատրում...Դրանցից մեկն է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը...

Մի լղոզված օրենքով, որը ով ինչպես ցանկանա այնպես էլ կմեկնաբանի...Պյուռոսյան հաղթանակ տարած «Բալասանյան դաշինքը», որը ստացել է մասնակցած ընտրողների ձայների 32%-ը իրեն ինքնահռչակել է հաղթանակած և չգիտես ինչ բարոյական սկզբունքներով ստանալու է 18% բոնուս, որ ձևավորի Գյումրու գործադիր իշխանությունը...

Արդեն պարզ է, թե ումից են առանց ամոթի պրիմիտիվորեն ԳՈՂԱՆԱԼՈՒ այդ երկու մանդատը, որ «Բալասանյան դաշինքը» ունենա 17 մանդատ, որը նա չի վաստակել...Դրանք են՝ ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդը»...

Հավատացած եղեք հարգարժան «պրիմիտիվ տոկոսագողեր» և կարիերիստներ, որ շատ դեպքերում մարդիկ Հայաստանը լքում են ձեզ մնանների պատճառով՝կորցնելով հավատքը արդարության ու արժանապատիվ ապրելու նկատմամբ...

Ավելի արդար կլիներ, եթե գործող իշխանությունները իրենց նախընտրած թեկնածուին նշանակեին Գյումրու քաղաքպետ ու հիմա պրիմիտիվ փաստարկներով չփորձեին համոզեին գյումրեցիներին,որ 32% ստացած քաղաքական ուժը բարոյական իրավունք ունի միանձնյա ձևավորելու Գյումրու գործադիր իշխանությունը:

Հ.Գ.Ի դեպ,եթե ավելի «գլոբալ» վերցնենք, ապա Ս.Բալասանյանին ձայն է տվել գյումրեցի ԲՈԼՈՐ (չմասնակցածներն էլ հետը) ընտրողների ընդամենը 17%-ը...

Պարտություննել է մարդու համար և այն կարելի է արժանապատիվ ընդունել...
Իսկ ես կարող եմ մի բան ասել.իմ հարազատ քաղաքը չունի ընտրված քաղաքապետ...Նա այն շահել է ԶԱՌԵՐԻ միջոցով՝կրկնակի բոնուս «շխկացնելով»՝մի անգան 8%,հաջորդ անգամ 10%...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին