▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրո-ռուսական իշխանություն և պրո-ռուսական ընդդիմություն

Հարցեր են տրվում, թե բա ընդիմությունը ինչու պիտի քվեարկեր դեմ, եթե անհնար էր կանխել ԵՏՄ անդամակցությունը:

Առաջինը, անհնար չէր: Դրա համար պետք էր բոլոր քաղաքական ուժերի <սոլիդար> կամքը՝ իշխանության համար դրսից տղա չբերելու և արտաքին աշխարհի հետ այլ կանոններով հարաբերվելու մասին: Մոսկվայի ազդեցության հիմքը ոչ թե գազատարն է, ոչ էլ Հայաստանում գնված և Բաքվին վաճառված երկաթեղենը, այլ մարդիկ:
Պարզ սխեմա. պրո-ռուսական իշխանություն և պրո-ռուսական ընդիմություն, որոնք կարող են տեղերով փոխվել, եթե իշխանությունը խելոք չմնա: Հենց այդ աջակցությունը, որպես խայծ օգտագործվում է Հայաստանը վերահսկելու համար: Եթե Հայաստանի քաղաքական ուժերի միջև կա(ստեղծվեր) համերախություն, ապա այդ մրցակցությունը <Մոսկվայի դոբրոյի> համար չի աշխատում: Բայց կողմերը, ու առաջին հերթին իշխանությունը, որ չի վստահում և ոչ մեկին՝ ընտրեցին այդ թակարդը:

Ավելին. ընդիմության կողմից ավելի հետքրքիր կլիներ Մոսկվային ներկայացնել այլ այլընտրանք՝ կամ ԵՏՄ անդամակցություն, կամ իշխանություն, և ոչ թե և ԵՏՄ, և դոբրո Մոսկվայից:
Մոսկվան, առկա իրավիճակում, ոչ մի ռիսկ չի զգում և այդ կամավոր նախաձեռնող ընդիմադիրները իր համար արժեք չեն ներկայացնում, քանի որ վտանգ չեն ներկայացնում:

Այլընտրանքը. կամ մենք հանում ենք ոտքի ժողովրդին ԵՏՄ-ին դեմ, կամ մեզ եք հանձնում, ասենք, մի քանի մինիստրական պորտֆելներ նեղն ընկած ռուսներին կստիպեր կոնկրետ ճնշում բանեցնել Հանրապետականի վրա և լուրջ քննարկումների-քաղաքական կապիտալիզացման առարկա կդառնար եռյակ-զույգի հետ: Իհարկե հասկանալով Մոսկվայի ավանդական պարանոիդալ հակումները, բայց նաև շահագործելով դրանք, քանի որ նոր պրոբլեմներ և տապալում իրենց պետք չի:
Բայց, 1920 թ բարդույթը ավելի ուժեղ գտնվեց: Հիմա 1920թ չի բազմաթիվ պատճառներով, և 1920թ-ով ապրող կոլեկտիվ պատմաբանի և միմյանց չվստահելու իրողությունը չար կատակ խաղացին կողմ քվեարկածների հետ:

Ռուսները չեն քանդի գործող կառավարման սխեման և կպահպանեն այդ դիխոտոմիկ կառուցվածը՝ Մոսկվայի ժպիտի համար մրցակցող ընդիմություն-իշխանություն զույգը: Այլ հարց է, որ որոշ պայմանների դեպքում կփորձեն մտցնել նոր, մաքուր ռուսական խաղացող, քանի որ Սերժ Սարգսյանը չի վստահում և ոչ մեկին երկրի ներսում, և չի ուզում հանձնել իշխանությունը, մնալով ղեկին ինչքան որ կկարողնա , իսկ գնալուց կփորձի կհանձնել այն նրան, ով ավելի մեծ երաշխիքներ կտա՝ այսինքն Մոսկվային:

Բայց դա էլ կարևոր չի: Առաջիկայում մեզ սպասում է ծանրագույն տնտեսական վիճակը ներքին կյանքում, և ակտիվ և սուր արտաքաին քաղաքական իրավիճակ կապված 2015թ Ծեղասպանության 100-կի, ռուս-թուրքական հերթական մերձեցման, ինչպես նաև այդ ընդհանուր լարված միջազգային իրավիճակի, և ադրբեջանական սաստկացող սադրանքների ֆոնին՝ Մոսկվայի ոչ միանշանակ, առևտրային երկերեսանի պահվածքը:

Կողմ-ընդիմության հույսը նույնպես այդ ճգնաժամն է, երբ վարչակարգը հայտվելով ծանր իրավիճակում <կարմիր խալի փռելու> պայմանով և երաշխիքների դիմաց կհանձնի իշխանությունը եռյակ-զույգին: Այդ ռազմավարության մեջ է <սոլիդար> ԵՏՄ-Կողմի գաղտնիքը: Այսինքն, հայ վերնախավը մշակել է սոլիդար դիրքրոշում այդ մարտահրավերի նկատմամբ, որը սակայն քայքայում է պետականությունը, դարձնելով հայ քաղաքական դաշտը ընդամենը դրսի ուժի օժանդակ մասնաճյուղերի կույտ:

Հարցը մեկն է. թե ով առավել կօգտվի այդ հասունացող ճգնաժամից. իշխանությունը, թե ընդիմությունը, քանի որ այդ ծանր տնտեսական և սոցիալական ֆոնին և Մոսկվայի ավանդական բիզնես-խաղի ժամանակ ժողովուրդը՝ իհարկե և իշխանության, և ընդիմության կրկին սոլիդար օգնությամբ կհիշի բոլոր կողմ քվեարկածներին, և մեծ շնորհակալություն կհայտնի: Եվ ոչ մի <կրուտիտ> չի օգնելու:
Այլ հարց է, որ իշխանության համար ընդիմության Կողմ քվերկելը լեգիտիմացնում է իր Կողմ ընտրությունը, իսկ ընդիմության համար իշխանության Կողմ ընտրությունը՝ ոչ:

Այս իմսատով, դեմ քվերակածները ավելի կարևոր էին Հայաստանի համար, որպես փատարկ Մոսկվայի հետ հարաբերություններում, քան կողմ քվեարկածները: Այդ ուժեղ <Դեմ>-ը նույն իշխանությանը փաստարկ կտար ավելի կոշտ դիրքերից խոսալու Մոսկվայի հետ, իսկ մյուս կողմից կպահպաներ ուժեղ ընդիմությունը երկրում:

Գուցե Հայազնի նեղ-կուսակցկան շահերից արտաքնապես ձեռք է տալիս այլ ընդիմադիրների հանրային զրոյացումը:
Բայց ոչ այդքան արագ և այս պահին:
Մի բան է, եթե քաղաքական ուժերը ժողովրդի քվեի և աջակցության հույս չունեն, և իրենց ապագան կապում են դրսի դոբրոյի հետ:
Իշխանությունը չունենալով այդ աջակցությունը, չի էլ կարող այն կորցնել, իր ուժը վարչական և ֆինանսական ռեսուրսն է:

Իսկ ընդիմության համար այդ սխալը կարող է ճակատագրական լինել:
Եվ այլ բան է, երբ կստեղծվի մի իրավիճակ, երբ ընդիմությունը, ինչպիսին որ կա. լավ, վատ, անգրագետ, կարճատես և ապաշնորհ, ընդհանրապես կհեղինակազրվի և վերանա սխալ քաղաքական հաշվարկների պատճառով, և Սերժ Սարգսյանին կտա կրկին մենաշնորհային կարգավիճակ: Իսկ ԵՏՄ պտուղները շատ շուտով մարդկանց մոտ հարցեր են առաջացնելու և պատասխաններ տալու ժամանակը գալու է:

Այդ պատճառով, ես առանձնապես չեմ էլ փորձել կանգնեցնել ԵՏՄ-կողմերի շարժումը ընդիմության մեջ, գիտակցելով, որ միևնույն է չեն լսի:
Թող գնան և ջարդվեն: Ճիշտ է, դժվար կլինի, դե բայց չկա չարիք առանց բարիքի: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ:

Հայկ Բալանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին