▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դեռ ուշ չէ ամաչել․․․Կարո Փայլան

Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր․ Արծրուն Պեպանյան

Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր եւ հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին. Արթուր Ղազինյան

Գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող. . .

Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, եւ վերջ. Նիկոլ Փաշինյան

«Քննչական կոմիտեի հայտարարությունը նորանոր հարցեր է առաջացնում». Նորայր Նորիկյան

ՀԷՑ-ի աշխատակիցը հոսանքահարումից տեղում մահացել է

Ընդդիմադիր գործունեություն ձևացնելը օրգազմ ձևացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի․ Մամիջանյանը՝. . .

Արագաչափերը հանելու սուտ խոստման շնորհիվ իշխանության եկածները «պայքարում» են կեղծ. . .

Դրա համար անհրաժեշտ է երեք բան 1. Գիտելիք, 2. Գիտելիք, 3. Գիտելիք. Նիկոլ Փաշինյան

էսքան դիակապտող որտեղի՞ց էս երկրում. Նաիրա Զոհրաբյան

Աշոցքը՝ դահուկասպորտի ու տուրիզմի նոր կենտրոն

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

Ապատեղեկատվություն է, թե ԱԺ պատգամավորները ՃՈ տուգանքներ չեն վճարելու․ Վահագն Թևոսյան

ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ

Հայտարարություն՝ Գագիկ Խաչատրյանի որդու վերաբերյալ

Տատս որբացել էր Շուշիի ջարդերի արդյունքում, մայրս փրկվել էր Բաքվի ջարդերից․ Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանցին բեմ դուրս չեկավ հայուհու հետ.Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված քաղաքականության. . .

Արցախի գոյության միակ ճանապարհն ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

Հաջորդը դու ես. Հրայր Թովմասյանին սպառնացող քաղաքացին այս պահին Ոստիկանության համակարգի աշխատող է

Չեմ ուզում՝ երբ տղաս մեծանա, ինձ մեղադրի. Քրիստինե Պեպելյան

Հայրենիքիս քաղաքացիություն ստանալը տևեց 20 տարի․ Ժիրայր Սեֆիլյան

Հովհաննես Ազոյանի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի

Դժվարություններից մինչև հաղթանակներ. Իվետա Մուկուչյանի բացառիկ զրույցը

Կոտրել են ԱԺ պատգամավորի մեքենայի ապակին և գողացել պայուսակը

Արարատ Միրզոյանի կինը՝ Գեորգի Կուտոյանի մասին

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել

Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին․ Սոնա Շահգելդյան

«Ավել բան գիտես՝ գնա ՀՔԾ»

Երկրաշարժ Շիրակի մարզում՝ էպիկենտրոնում 4-5 բալ ուժգնությամբ ցնցումով

Ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին

Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. Հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են

Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել

Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են՝ դուրս գալ երկրից

«Թղթե երազանք»-ից հայտնի Արսեն Միքայելյանը՝ իր և Իննա Խոջամիրյանի սիրավեպի լուրերի և անձնական. . .

Ցավ եմ ապրում, որ Վանեցյանը ղեկավարել է անվտանգության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան

Իրանահայ երգիչ Անդին իր աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ողբերգության վրա «աչոկ» հավաքողների մասին չխոսեմ, առանց հայհոյանքի չի ստացվի. Բաբկեն Թունյան

Կատակում էին՝ էս ի՞նչ են անում, սենց չի լինի՝ մեր երեխեքը ձյուն չտեսան․Մարությանը՝ ձնամաքրման մասին

Կուտոյանի մահվան վայրում հայտնաբերվել է իր զենքը, 4 տասնյակից ավելի պարկուճ. ՔԿ պաշտոնյան. . .

Առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին

Գեորգի Կուտոյան անունով օգտատերը Վիքիպեդիայից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը

Գեորգի Կուտոյանը մեր հարեւանն էր. Զարուհի Բաթոյան

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Stars and Music փառատոնի հեղինակ, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

2020-ի վերջին Մեղրիի շուրջ 10000 բնակիչ կապահովվի բնական գազով

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը

Հրայր Թովմասյանը լաց էր լինում Գևորգ Կուտոյանի տան մուտքի մոտ

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը. ՔԿ պաշտոնյա

ՊՎԾ-ն Մետրոպոլիտենում հայտնաբերել է շուրջ 1.2 մլրդ դրամի չարաշահումներ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ դրամ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման  նպատակով, այն դեպքում, երբ նշված միջոցների շրջանակներում հնարավոր էր ձեռք բերել նոր, ժամանակակից վագոններ:

Մասնավորապես, 2011-2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8.5 մլրդ դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս,  այն դեպքում, երբ շուրջ 600 մլն դրամով հնարավոր էր ձեռք բերել ժամանակակից, էներգախնայող, հաճախակի վերանորոգումներ չպահանջող եվրոպական արտադրության վագոններ:

/filemanager/uploads/2019/12/week-2/Metro.jpg

Ներկայացվում են ուսումնասիրության այլ արդյունքներ՝

  1. Կապալառու ռուսական ընկերության հետ, որը ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, 2016թ. առաջին անգամ կնքվել է պայմանագիր վագոնների վերանորոգման աշխատանքները կատարելու համար (հաջորդ տարիներին ևս կնքվել են այլ պայմանագրեր): Ընկերությունը չի կատարել պայմանագրային պարտականությունները կամ կատարել է ոչ պատշաճ որակով, սակայն աշխատանքների արդյունքներն ընդունվել են Մետրոպոլիտենի կողմից և իրականացվել է վճարում: Վերոնշյալ և այլ խախտումների արդյունքում ընկերությունը, 1.2 մլրդ դրամի եկամուտ ստանալով, ապահովել է առնվազն 677.0 մլն դրամի գերշահույթ: Առկա են ընկերության կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու (համապատասխան ծավալով ծառայություն չի մատուցվել, սակայն առկա են ձեռքբերման փաստաթղթեր) և վերոգրյալի արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 128.0 մլն դրամի հարկ չվճարելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ: Ընկերությունից 2017-2018թթ. գնումներն իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի:
  2. Մետրոպոլիտենի կողմից վրացական երկու և ռուսաստանյան երեք նորաստեղծ ընկերություններից իրականացվել են 674.0 մլն դրամի գնումներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի և իրավական հիմքի (գնման առարկան ներառված չի եղել գնումների պլանում և տնօրենների խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշիվներում): Ձեռքբերված ապրանքներից 511.0 մլն դրամի ապրանքների շուկայական արժեքը կազմում է 274.0 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1.7 մլրդ դրամի գնում առանց գնման որևէ ընթացակարգի:
  3. Մետրոպոլիտենի մասնաճյուղի աշխատակիցները միաժամանակ աշխատել են մասնաճյուղի պետի հետ փոխկապակցված անձի հիմնադրած ընկերությունում, որը 43,215.0 հազ. դրամի ծառայություններ է մատուցել Մետրոպոլիտենին՝ ստանալով 39,464.2 հազ. դրամ շահույթ: Ընկերությունից գնումներն իրականացվել են առանց մրցակցային ընթացակարգի կամ խախտումներով անցկացված ընթացակարգով:
  4. ՓԲԸ-ի մեկ այլ ստորաբաժանման աշխատակիցները միաժամանակ աշխատել են ընկերությունում, որը ՓԲԸ-ին մատուցել է 10,130.0 հազ. դրամի ծառայություն՝ ապահովելով 9,001.3 հազ. դրամի շահույթ: Ընկերությունից գնումն իրականացվել է խախտումներով անցկացված ընթացակարգով: Խոսքը այնպիսի ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի մասին է, ինչպիսիք են՝ շարժասանդուխքների բազրեփոկի լռմանը հետևող համակարգի փոխարինում, շարժասանդուղքների անվտանգության խոզանակների համալրման ծառայություն, ժամանակի սինխրոն բաժանումով համակարգչային ծառայությունների մատուցման հետ կապված ծառայություններ:
  5. Վերոգրյալ ընկերության կողմից Մետրոպոլիտենին մատակարարված օդաբաշխիչների շարժիչները եղել են հնամաշ և օգտագործված, սակայն վերջիններս ընդունվել են ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 3.0 մլն դրամի գույքային վնաս:
  6. Լուսադիոդային թանկարժեք լամպերի ձեռքբերման արդյունքում կատարվել է 31.0 մլն դրամի անարդյունավետ ծախս՝ ստացված արդյունքին հնարավոր էր հասնել՝ այդքանով պակաս գումար ծախսելով:
  7. Երաշխիքային ժամկետում գտնվող 7,711.2 հազ. դրամի խափանված լուսադիոդային լամպերը պետք է մատակարար ընկերության կողմից փոխարինվեին նորերով կամ վերանորոգվեին, սակայն ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել են առաջարկություններ Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվության առկայության պատճառով արդյունքները ներկայացվել են ՀՀ դատախազություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին