▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փղախտով տառապող հիվանդը վերցվել է դիսպանսեր հսկողության

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Արդյունքում կազմվել է բուժման երկարաժամկետ սխեմա` տասից ավելի դեղամիջոցի և պարագայի կիրառմամբ, որոնք նույնպես հիվանդին տրամադրվում են անվճար:

Աշոտ Գրիգորյանը մշտապես կգտնվի նախարարության և նեղ մասնագետների մշտական ուշադրության և հսկողության ներքո. այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին