▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարանձավները՝ զբոսաշրջային գրավչության օբյեկտ

 

Զբոսաշրջությունը ժամնակակից աշխարհում իր ուրույն տեղն ունի տնտեսության ճյուղերի շարքում և կարող է մեծ ֆինանսական հոսքեր ապահովվել: Հաճախ զբոսաշրջության ընձեռած հնարավորությունները ավելի շատ են, քան դրանք իրականում օգտագործվում են: Օրինակ՝ Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավները չեն շահագործվում զբոսաշրջության նպատակներով, այդ իսկ պատճառով նախագիծ է առաջ քաշվել քարանձավների զբոսաշրջային նպատակներով օգտագործման և պատշաճ պահպանման ապահովման նպատակով:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները հանդիսանում են կարևորագույն զբոսաշրջային գրավչության օբյեկտ, և դրանց զբոսաշրջային նպատակով օգտագործումը կարող է էապես նպաստել ինչպես դրանց պահպանման խնդիրների լուծմանը, այնպես էլ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և մրցունակության բարձրացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:

Ավելին՝ Հայաստանի քարանձավները կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ որպես պատմամշակութային ժառանգություն, քանի որ այդ քարանձավներից շատերում հայտնաբերվել են հնադարյան մարդու գործունեության հետքեր:

 

 

 

 

Մանե Զաքարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին