▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյանի դեպքում ասում եք՝ մածունը սպիտակ է, իսկ Անժելա Սարգսյանի դեպքում մածունը ո՞նց է դառնում սև

 

Անընդհատ խոսում ենք երկակի ստանդարտների կիրառման մասին, բայց ինքներս ենք հաճախ դառնում այդ երևույթի զոհը։ Բերեմ ընդամենը մի օրինակ, որն, ըստ իս, ամենաճչացողն է։ Վերցնենք երկու հայտնի դեմքերի՝ Քիմ Քարդաշյան և Անժելա Սարգսյան։ Երկուսն էլ շատ հայտնի դարձան համարյա թե նույն թեմայով, բայց արձագանքն ու մոտեցումները բավականին հակասական էին հանրության կողմից։ Քիմի դեպքում՝ չափավոր հանդուրժողական, Անժելայի դեպքում՝ հնարավորինս բացասական։ Ինչ է եղել արդյունքում։ Քիմն աշխարհին հայտնի է որպես պոռնո ինդուստրիայի մեջ լավ թաթախված, հետո բազմաթիվ շոու ծրագրերում հնարավորինս իրեն բաց էրոտիկ կերպար ներկայացրած, ծայրահեղ երես առած, պահպանողական մասսայի համար՝ չափից դուրս անբարո վարքի տեր (մեղմ ասած) աղջիկ։ Ես երևի անգամ մեղմ ներկայացրի Քիմի կերպարը։ Անկեղծ ասած, ես ինքս հեչ չէի ուզի, որ նման համբավի տեր անձնավորությունը խոսեր մեր ազգի, առավել ևս ցեղասպանության թեմաներով։ Բան չունեմ ասելու, մի հայ էլ ինքն է, բայց արի ու տես, որ Քիմը պատիվ ունի անգամ երկրի գլխավոր լրատվական ծրագրի կողմից էլ ուշադրության արժանանալու։ Իհարկե, նման նախադեպեր կան, երբ ասենք պոռնո աստղը դառնում է եվրոպական երկրի խորհրդարանի պատգամավոր (Իտալիա)։ Մենք, մեղմ ասած, սարքել ենք Քիմին Հոռոմի տ**ը։ Արտաքուստ քլնգում ենք, բայց Քիմի ամենահիմար նորությունը կամ նկարը բոլոր կայքերում ռեկորդներ է խփում։ Մեր գերակշիռ մասին առաջին հերթին հուզում է, թե Քիմն ինչ գույնի ներքնաշոր կհագնի, թե չի հագնի, քան թե տանը հաց ունենք ուտելու, թե՝ ոչ։ Սա իրականությունն է, ու եթե վաղը Քիմը գա Հայաստան, ապա վստահ եմ, որ պետական մակարդակի ընդունելության կարժանանա՝ հերիք չի, մի հատ էլ մեդալ կստանա, քանի որ իր թվիթերյան էջում բարձրաձայնել է ցեղասպանության մասին ու հավաքել է խելքից դուրս շատ գլամուրային մալալետկեքի ու փնթի մասսայի իմիջիայլոց լայքեր։ Այս սենց հիմար մտածելակերպ։ Ես հիմա չեմ քննադատում Քիմին, ես ներկայացնում եմ փաստերը։ Ինձ համար մեկ է, թե նա քանի տղամարդու հետ է եղել և ինչեր է արել, վստահ եմ, որ ոչ ավանդապաշտական դիրքերով։ Բայց մեր մեջ շատ են մարդիկ, որ Քիմին դրած գլխներին ման են տալիս։
Հիմա անդրադառնանք մյուս պերսոնաժին՝ Անժելա Սարգսյան։ Միայն նրա անունն արդեն ակտիվացնում է ողջ հասարակությանը։ Անժելան ևս բոլոր կայքերում ապահովում է հազարավոր դիտումներ, բայց մոտեցումը լրիվ այլ է։ Այն, ինչ արել է Անժելան, դարձավ հասարակության հասու լրիվ պատահական։ Շատերը, որոնց արածների մոտ Անժելայի արածը կարելի էր անգամ չնկատել, իրենց «սուրբ» պարտքը համարեցին աշխարհի ամենաբութ քլունգներով հարձակվել նրա վրա։ Չեմ ասում, որ Անժելան զոհ է, բայց այն աղմուկը, որը բարձրացավ նրա անձի շուրջ, խիստ ուռճացված էր։ 
Հիմա ո՞նց է ստացվում՝ ունենք աշխարհի տակի մեղքերը գործած ու գործող, սեփական անկողինը համայն հայության առաջ ամբողջությամբ գաղտնազերզող Քիմ, որն արժանանում է անգամ պետական մակարդակներում ներկայանալու իրավունքի։ Եվ Անժելա, որը մի անգամ ընկել է կրակն ու արժանացել միջնադարյան վհուկի կարգավիճակի։ 
Արդար չի էլի, իսկապես արդար չի։ Հերիք չի՝ մտնում ենք մարդկանց ու նրանց անկողնու արանքը, մեզ իրավունք ենք վերապահում արտահայտվելու այդ թեմաներով, մի հատ էլ ջոկողություն ենք դնում իրապես ու մշտական սեփական սեռական կյանքն «անբարոյականության բրենդ» դարձնողի ու մի անգամ սայթաքողի մեջ։
Իհարկե, մեղքը մեծ ու փոքր չի լինում, եթե իհարկե վերոնշյալներս մեղք եք համարում, բայց այդ դեպքում, եթե աղաղակում եք, որ մածունը սպիտակ է, ուրեմն պիտի ընդունեք, որ թթվասերն էլ է սպիտակ...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին