▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քավության ՆՈԽԱԶ ԼԻՆԵԼԸ ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԵՐԻՑ մեկն է այս հասարակությունում

Քավության նոխազ լինելը մեր հիմնական դերերից մեկն է այս հասարակությունում, որը, խորապես գիտակցելով, ընդունում ենք` ժամանակ առ ժամանակ մեծահոգաբար թույլ տալով հասարակության որոշ շերտերի մեր հաշվին ինքնահաստատվելը.... շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանում են մեզ արդարացնել կամ պաշտպանել, սակայն դրա կարիքը բնավ չկա...թույլ տվեք մարդկանց թափել իրենց ներսում կուտակված մաղձը, քանզի նման հնարավորություն նրանց հաճախ չի, որ մատուցվում է....իսկ մնացածը թող ընտրեն իրենց հարիր հաղորդավարներ :ՃՃ Թանկագին ժամանակս չեմ վատնի կետ առ կետ նշելու ասվածն ու չասվածը...միակ տհաճություն պատճառող հատվածը միջկուսակցական պայքարի համար օգտագործված լինելու նողկալի փաստն է...առավել ևս, որ ինքս անկուսակցական եմ....բայց դա էլ կանցնի...կարևորը` համերգը ուրիշ խնդիրներ չի ունեցել: Միակ խնդիրը տգետ հաղորդավարներն էին... դա արդեն առաջընթաց է, կարելի է շնորհավորել բոլորիս:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան էջից

Թեմայի վերաբերյալ նախկին անդրադարձը` ԱՅՍՏԵՂ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին