▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ. Զոհրաբյանը հիշեց Փաշինյանի հայտնի խոսքը՝ նկատելով, որ 11 նոր տուգանքի ձև է ավելանում

Նոր օրենսդրական կարգավորմամբ ավելի է բարդանում ՀՀ քաղաքացու վիճակը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Ես կարծում եմ, որ բերվող փաթեթը էն հայտնի խոսքի նման է՝ «Хотели как лучше, а получилось как всегда»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ նկատելով, թե այն հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։

«Մեր նախկին գործընկերը մի շատ լավ խոսք ուներ՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», որի հետ մենք բոլորս միանշանակ համաձայն էինք»,- նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Զոհրաբյանը՝ նկատելով, թե քննարկման դրված փաթեթով 11 նոր տուգանքի ձեւ է ավելանում մինչեւ 500 հազար դրամ շեմով:

Զոհրաբյանն իր խոսքը եզրափակեց՝ ընդգծելով, որ այս նախագծով առաջանալու են բազմաթիվ խնդիրներ:

«Մեր նախկին գործընկերը մի շատ լավ խոսք ուներ՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», որի հետ մենք բոլորս միանշանակ համաձայն էինք»,- նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Զոհրաբյանը՝ նկատելով, թե քննարկման դրված փաթեթով 11 նոր տուգանքի ձեւ է ավելանում մինչեւ 500 հազար դրամ շեմով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին