▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները կերակրվել են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ ՔՊ-ական

Իմ կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։

«Բազմաթիվ դեսպանների հետ ես հանդիպել եմ, և բոլոր դեսպանների հիմնական օրակարգային հարցը իրենց երկրի ու Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է, արտահանում ունենալը»,– նշեց նա։

Նախարարի համոզմամբ՝ անվտանագային հարցը լուծվում է, երբ «ինվեստիցիա է գալիս», տնտեսությունը զարգանում է։

***

ԱԺ-ում շարունակվում են 2025 թվականի պետական բյուջեի վերաբերյալ քննարկումները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնելով գերատեսչության բյուջեն՝ անդրադարձավ նաև զբոսաշրջության ոլորտին․ «Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել։ Օրինակ՝ ռուսական որոշ հեռուստաալիքներով նշվում էր, որ 200 հազար մարդ Երևանի փողոցներում հանրահավաքի է մասնակցում, սա մարդկանց գուցե վախեցրել է»,- ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին