Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ ձևով Պուգաչովան իր աջակցություն է հայտնել ռուս երգիչ Անդրեյ Մակարևիչին: Ըստ երգչուհու` Մակարևիչը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունք ունի: Եվ այդ պատճառով նրան քննադատելը, ավելին` պետական մրցանակներից զրկելը սխալը է, քանի որ նա այդ մրցանակներին արժանացել է իր արվեստի, ոչ թե քաղաքական գործունեության համար:
Պուգաչովան նաև ընդգծել է, որ քաղաքականությունը և արվեստը միախառնելը սխալ է, նույնիսկ, եթե տվյալ անձնավորության մտքերը հակադարձում են հասարակական կարծիքին:
Նշենք, որ Պուգաչովայի կոչին միացել են նաև այլ հանրային մարդիկ. Աննա Տերեշկովան, Լիա Ախեդջակովան, Իրինա Պրոխորովան: