Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնելու է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը․
Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնելու է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը․
«Դրա լրիվ հակառակն է։ Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դրանց կառուցումը, այսպես ասած, պետք է լինի քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի ու մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված, եւ եթե տեսել եք Փարիզի շենքերի հինգերորդ ճակատը՝ տանիքների հարցը այդպես է լուծվել։ Բայց դա պետք է լինի բնակիչների ցանկությամբ, եթե բնակիչները ցանկացան, որ իրենց շենքի կտուրին ավելացվեն այդ մանսարդները՝ շինարարական բոլոր նորմերին համապատասխան, մենք ընթացք ենք տալու դրան»,- ասաց Հայկ Մարությանը։

Քաղաքապետը նշեց, որ դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը, մարդիկ էլ նոր բնակարան են ստանում։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էին Grand Holding ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացմանը։
Կարդացեք նաև՝ Ընտանիքիս անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու՝ մեր քաղաքը մաքրելու համար. Հայկ Մարության


