▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ տեսնենք շաբաթ երեկոյան` կրկնի ՛ր դա. ԱՄՆ դեսպանը Արամ MP3-ին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր անձնական միկրոբլոգում անդրադարձել է «Եվրատեսիլ 2014»  երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մեր մասնակցին` Արամ MP3-ին և հետևյալ գրառումն է կատարել.

 

«Քեզ տեսնենք շաբաթ երեկոյան: Կրկնի ՛ր դա»: Բացի այդ, Հեֆերնը «բոլոր նրանց համար, ովքեր երեկ բաց են թողել ելույթը», տեղադրել է Արամ MP3-ի ելույթի տեսաձայնագրությունը:

 

Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 6-ին, տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2014»  երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որից հետո պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից բաշխված միավորների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Արամ MP3-ը անցավ եզրափակիչ փուլ, որն էլ կկայանա մայսիս 10-ին և վճռորոշ կլինի բոլոր մասնակից երկրների համար: 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին