▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի նախկին սիրեցյալն ու հայ պարուհի Լիլիթ Ավագյանը երեխայի են սպասում

Ամերիկացի ֆուտբոլիստ Ռեգի Բուշին լայն ճանաչում բերեց Քիմ Քարդաշյանի հետ ունեցած սիրավեպը: Ռեալիթի շոուների հայազգի աստղն ու Ռեգին միասին են եղել 2007-2010 թվականներին, իսկ բաժանումից հետո Քիմին փոխարինելու է եկել մեկ այլ հայուհի` Լիլիթ Ավագյանը. այս մասին գրում է Bravo.am-ը:

Լիլիթը 25 տարեկան է, Քիմի պես սեւահեր եւ ընդգծված բարեմասնություններով: Պրոֆեսիոնալ պարուհին պատրաստվում է զավակ պարգեւել Քարդաշյանի նախկին «բոյֆրենդին»:

Ռեգի Բուշը հարցազրույցներից մեկում նշել է, որ կապ չունի իր նախկին ընկերուհու հետ եւ երջանիկ է, որ հայր է դառնալու.«Դա մեծ պատասխանատվություն ու երջանկություն է ինձ եւ Լիլիթի համար»: 

Նշենք, որ Լիլիթ Ավագյանը Միացյալ Նահանգներում բնակվում է 2001 թվականից, իր կարիերան սկսել է որպես բալետի պարուհի: 2008 թվականին նա ճանաչվել է  ԱՄՆ ազգային առաջնության  հաղթող, որից հետո հրավիրվել է ներկայացնել ԱՄՆ-ն լատինաամերիկյան պարերի աշխարհի առաջնությանը: 

Հայ պարուհին նաեւ մասնակցել է  «Dancing with Stars» ամերիկյան հայտնի հեռուստաշոուին: Ներկայում բնակվում է Լոս Անջելեսում եւ հանդես է գալիս որպես պարուսույց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին