▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Եվրոպա լիգա. «Ռոմա»-«Իստանբուլ Բաշաքշեհիր». ՈւՂԻՂ

Այցելել եմ Հանրային հեռուստաընկերություն...Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ընդունել է HSBC International-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Փաշինյանն ընդունել է Boeing-ի պատվիրակությանը․ քննարկվել է ՀՀ-ում հնարավոր գործունեության հարցեր

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած․ Հակոբ Արշակյան

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին

2012-ին Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր`կառավարության դիմաց

Ձեր վիրահատության 50 տոկոս գումարը ես կտամ. Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինծառայողի ծնողին

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Արթուր Վանեցյանը կանդամակցի ԲՀԿ-ին

ՊՆ-ն կանցկացնի ծավալներով աննախադեպ ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Չեմ կարող որևէ մեկին ասել՝ սխալ է.․․․Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ԱԺ նախագահին

Եթե մեկը որոշի Հայաստան 3 միլիոն ոչխար ներկրի, պիտի ՇՄԱԳ անցնի՞․․․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան պատերազմին վիրավորված Հայկ Սեխիլյանը կբուժվի Գերմանիայում. Կառավարությունը գումար հատկացրեց

Ասում ա ՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը․․․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

Միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, սեպտեմբերի 21-ին սպասվում են ուժեղ քամիներ․ Գագիկ Սուրենյան

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը գեներալի նկատմամբ

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության պետը

Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը 3 կնիկ կգան՝ քեզ քարշ տալով կտանեն. «Մառոզ Մարգոն». . .

Կաշառք ստանալու և պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պարտականությունները կատարողներին

Եթե մարդը սխալ է, չի կարելի նրան «պատին դեմ տալ». դա ծնում է ատելություն. Սարգիս Գրիգորյան

Ի սկզբանե Վանեցյանի կողմից ազատություն տալու մոտեցումն է ընտրված. Զոհրապ Եգանյան

Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել

Համացանցում հայտնված Արթուր Վանեցյանի լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել

Հրեական համայնքը պատրաստվում է բոյկոտել Նիկոլ Փաշինյանի` Գրանդ Պարկում կայանալիք ելույթը

Հովիկ Աբրահամյանն արտահերթ «նիստ» է հրավիրել

Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. կձեւավորվի նոր պատգամավորական խումբ

Ֆելիքս Ցոլակյանին աշխատանքից կազատեն հիմնականում Արթուր Վանեցյանի հետ ունեցած մտերմության համար

Գաղտնի պայմանավորվածություն՝ Վանեցյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ. Փաշինյանը խափանել է այն

Համ էլ՝ իմ ու քո չենք անում այլեւս․․․Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հիշատակել է Վազգեն Առաջինի փայլուն խոսքերը

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ․․․ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

«Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտնել». Արման Բոշյան

Մենք ունենք մարտահրավերներ և արդի զարգացումներ, որոնք չենք կարող անտեսել. ԱԳ նախարար

Էդուարդ Աղաջանյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում

Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան

Տասնյակ քր. գործեր են հարուցվել Ապրիլյանի մասով. այս պահին բացառում եմ նոր պաշտոնանկություններ. ՊՆ

Սահմանադրությամբ ներկայացված հիմքերի մասին, որոնցով կարող է դադարեցվել ՍԴ նախագահի լիազորությունները

Քննադատում են արևելյան մելիզմները, բայց հետո էլ` պարում դրանց ներքո. Կարեն Բոքսյան

«Ты в моей душе», «Вот Уходят в море корабли», «Ара вай, вай, вай» և այլ հայտնի հիթերի կատարող Կարեն Բոքսյանը, ով իրեն համարում է հայկական Կոպերֆիլդ, այս օրերին հրավերով Հայաստանում է: Բացի գործնական հանդիպումներից, Կարեն Բոքսյանը կարծես թե այս անգամ որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ` օրերս ներկայացնելով իր նոր` «Для моей любви» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է երգչի հետ` վերջերս իր գործունեության մեջ նկատված ակտիվության, տեսահոլովակները Հայաստանում նկարահանելու իր որոշման, նոր երգի մեջ արևելյան մելիզմներ օգտագործելու, անձնական կյանքի փոփոխության և այլ հարցերի շուրջ: 

 

Կարճ ժամանակահատվածում մեկը մյուսի հետևից ներկայացրեցիք ձեր երկու տեսահոլովակները («Ты в моей душе» և «Для моей любви»): Այսչափ շտապողականության խնդիրը ո՞րն էր:

Կարծում եմ` իմ գործունեության մեջ սա ինչ-որ մի նոր` ավելի ակտիվ փուլ է, քանի որ վերջին տարիներին շատ էի լսում, որ վիզուալ առումով ինձ չեն ճանաչում: Միգուցե հենց դա էր պատճառը, որ ես փոքր-ինչ սկսեցի կենտրոնանալ հենց տեսահոլովակներիս վրա:  Մարդկանց մոտ ես պարզապես հայտնի էի որպես «Ты в моей душе »,   «Вот Уходят в море корабли» և այլ հիթերի Կարեն: Երևի մինչ այս մի փոքր համեստ էի ինձ պահում (ծիծաղում է):

Նկարահանելով տեսահոլովակ «Ты в моей душе» հայտնի և սիրված երգի հիման վրա ` կարելի՞ է ասել, որ նախևառաջ ցանկություն ունեիք ճանաչելի դարձնել ձեզ:

Ճիշտն ասած արդեն երկար տարիներ է, ինչ ինձ հարազատ մարդիկ պնդում էին, որ հենց այս երգը պետք է վերածվի տեսահոլովակի: Եվ ստացվեց այնպես, որ իմ վերջին այցելություններից մեկը դեպի Հայաստան եղավ ճիշտ ժամանակին: Ծանոթանալով Սերժ Գաբյանի հետ` որոշեցի, որ հենց նրա հետ ես պետք է աշխատեմ, քանի որ բացի տաղանդավոր լինելուց, նա նաև լավ մարդ է, ինչն ինձ համար առաջնային է:

Հետաքրքիր է` արդյո՞ք արդարացան ձեր սպասումները` կապված «Ты в моей душе» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի հետ: Կարծես թե այն աշխուժությունը, որը որ սովորաբար լինում է նման դեպքերում, չկար, իհարկե, հասկանալի պատճառներով, քանի որ երգն արդեն վաղուց էր հայտնի: Չեք կարծո՞ւմ, որ մարդկանց մոտ սա կարող է դիտվել որպես զուտ ձեր հոգու հանգստության համար արված աշխատանք:

Չգիտեմ այստեղ ինչպես, բայց տեսահոլովակի հետ կապված ինձ շատ-շատ նամակներ են գրում Ռուսաստանից, ԱՄՆ-ից և պետք է նշեմ, որ երգը շատ հայտնի է նաև Իսրայելում: Այս տեսահոլովակի ամբողջ նմապատակն այն էր, որ այն հարցականը, որը որ կար Կարեն երգչի հետ կապված, բացահայտվեր: Բայց ասել, որ շատ սպասելիքներ ունեի, որոնք չարդարացան, ինձ թվում է սխալ կլինի:

Օրեր առաջ ներկայացրեցիք նաև ձեր նոր` «Для моей любви», երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Մի փոքր մանրամասնեք, թե ինչո՞ւ հենց այս ստեղծագործությունը վերածվեց տեսահոլովակի?

Երբ ես ձայնագրում էի իմ նոր ձայնասկավառակը, ծանոթացա «Gipsy Kings» խմբի անդամներից մեկի հետ, ով էլ ինձ օգնեց վերջնական տարբերակի հասցնել տվյալ երգը: Եվ քանի որ «Для моей любви» երգը բավական սիրվեց, որոշեցի տեսահոլովակ նկարահանել հենց այս ստեղծագործության հիման վրա: Պետք է նշեմ, որ այն բավական հայտնի է հատկապես Ռուսաստանում, քանի որ բազմիցս եմ լսել կարծիքներ և անգամ եթե հետևեք մեկնաբանություններին, ապա կարծում եմ, որ կհամոզվեք իմ խոսքերում: Եվ ասեմ, որ շուտով պատրաստ կլինի նաև «Gipsy Kings» խմբի տղաներից մեկի հետ իմ ռուսական-իսպանական առաջին զուգերգը, որը որ արդեն կլինի մեր համատեղ երկրորդ համագործակցությունը:

«Для моей любви» երգը կարծես թե մի փոքր տարբերվում է մյուսներից, քանի որ նրա մեջ գերակշռում են արևելյան մելիզմները, որոնք մեր լսողների գերակշռող մասի մոտ չեն ընդունվում և արժանանում են քննադատությունների: Արդյո՞ք մտահոգություն չունեիք, որ նույնպես կդառնաք նման խոսակցությունների մի մասնիկը և որ կարժանանք քննադատությունների` հատկապես այն դեպքում, երբ երաժշտության հեղինակն ինքներդ եք:

Ինչ կապված է քննադատության հետ, ասեմ, որ ես չեմ վախենում, ավելին, պատրաստ եմ լսել դրանք: Ինչպես ասում են, երաժշտությունն ունի իր լեզուն և ոչ մի դեպքում ես չեմ փորձում երաժշտությամբ ինչ-որ մեկին մի բան հասկացնել կամ ապացուցել: Այս երգի մեջ կա այն ամենը, ինչ ես զգացել և պատկերացրել եմ այդ պահին: «Для моей любви»-ն ավելի շատ էստրադայի և արևելքի խառնուրդ է: Հպարտ եմ, որ ես հայ եմ և ինքս էլ կտրականապես դեմ եմ այն ամենին, ինչն այդքան քննադատվում է և ինչի ներքո հենց այդ նույն քննադատողները յուրաքանչյուր առիթի ժամանակ պարում և ուրախանում են: Ես փորձում եմ ստեղծել օրիգինալ ինչ-որ մի բան, եթե դրա հնարավորությունն ունեմ: Շուտով արդեն պատրաստ կլինեն իմ նոր հայալեզու երգերը, որոնք կներկայացնեմ իմ երկրպագուների դատին և որոնցից մեկի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 25-ին Tashi-Show-ի ժամանակ: Ամենամեծ ցանկությունս այն է, որ իմ երաժշտական կեսնագրության մեջ նշված լինեն նաև հենց հայկական երգերը:

Չթերագնահատելով մեր մասնագետներին` պետք է նշենք, որ գաղտնիք չէ այն, որ ԱՄՆ-ում բոլոր առումներով հնարավորությունները մի փոքր այլ են: Հետաքրքիր է` հաշվի առնելով այս ամենը, այնուամենայնիվ, ինչո՞ւ ձեր որոշումը կանգնեց հենց Հայաստանի վրա` մանավանդ այն դեպքում, երբ ձեր սեփական հնարավորություններն էլ ձեզ թույլ կտային իրականություն դարձնել այդ ամենը:

Նախևառաջ ասեմ, որ Միացյալ Նահանգներում արդեն իսկ փորձ ունեցել եմ նկարահանել տեսահոլովակ` աշխատելով հայ ռեժիսորների հետ: Բայց ինչ-ինչ պատճառներով, որոնք ես նշել չեմ կարողանա, պետք է ասեմ, որ դրանց վերջնական արդյունքն ինձ այդքան էլ չի գոհացրել, նույնիսկ եղել են դեպքեր, երբ տեսահոլովակի հաջող չլինելու պատճառով տուժել է նաև երգը: Պատճառը միայն դա է: Ես շատ ուրախ եմ և վստահ կարող եմ ասել, որ ի տարբերություն հարավային Կովկասի մասնագետների` այսօր մեր հայ ռեժիսորները, գործիքավորողները շատ ավելի հզոր և փարձառու են:

Վերջերս Լոս-Անջելեսում, կարելի է ասել, մեծ շուքով կայացավ «Ты в моей душе» տեսահոլովակի շնորհանդեսը: Ինչո՞ւ նույնը չի կազմակերպվում նաև Հայաստանում, մանավանդ  որ արդեն պատրաստ է ձեր նոր տեսահոլովակը:

Մեծ հույս ունեմ, որ իմ առաջին հայկական ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա հենց Հայաստանում: Դա իմ նպատակն է, որը, կարծում եմ, մյուս տարի իրականություն կդառնա: 

Վերջին շրջանում հաճախ եք ճանապարհորդում և հատկապես  ԱՄՆ-Հայաստան «խաչմերուկներում» կարելի է ձեզ տեսնել: Հրավերներ, միջոցառումներ… էլ ի՞նչ առիթով կարելի է ձեզ տեսնել այստեղ:

Մեծամասնությունը գործնական այցեր են: Նշեմ, որ այս տարվա մեջ սա արդեն 5-րդ անգամն է, որ Հայաստանում եմ: Այն ընթացքում, երբ այստեղ եմ լինում, փորձում եմ հնարավորինս ավարտին հասցնել իմ բոլոր գործերը և հանդիպել իմ մտերիմ ընկերներին:

Ամիսներ առաջ «Փոփ Արտ» հաղորդման շրջանակներում նշել էիք, որ արդեն իսկ կա մեկը, ով կարողացել է գրավել ձեր սիրտը: Արդյո՞ք այս պահի դրությամբ որևէ լուրջ առաջընթաց կա ձեր անձնական կյանքում:

Դեռևս ոչ (կրկին ծիծաղում է): Բայց վստահեցնեմ, որ երբ այդ օրը գա և ես հասկանամ, որ հենց նա է այն միակը, ում ես փնտրում էի, բոլորը կտեղեկանան դրա մասին: Ես ինքս մեծ ցանկություն ունեմ, որ հնարավորինս շուտ գա այդ օրը, քանի որ ես երջանիկ և ուրախ մարդ եմ իմ կյանքում և ցանկություն ունեմ ստեղծել իմ ընտանիքը և վայելել այս կարճ կյանքը:

Դիտեք Կարեն Բոքսյանի հարցազրույցները նաև Asekose.am«Փոփ Արտ» և «Բացարձակ արժեք» հաղորդումների շրջանակներում:


Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին