Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր ելույթը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ու գրել է․

Այս 5 ամիսները բոլորիս համար եղել են պայքարի, դժվարությունների, մեր քայլերի ու սկզբունքների վերարժևորման ամիսներ։ Միաժամանակ, անցած 5 ամիսները եղել են նաև այդ դժվարությունների հաղթահարման ու մի շարք մեծ ու փոքր հաղթանակների ամիսներ։
Մեր հաջողություններից մեկն է նաև այն, որ այսօր երկրում համաճարակային դրությունը գնահատվում է միջին ծանրության: Առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է:
Քաղաքացիների և տնտեսվարողների կողմից այն կանոնների պահպանումը, որոնք սահմանվել են համավարակի ինտենսիվ տարածումը կանխելու համար, իրենց արդյունքն են տալիս: Միաժամանակ, ցանկանում եմ կրկին անգամ շեշտել զգոնության ու կարգապահության շարունակական պահպանության կարևորությունը:


