▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարեւոր լրացում է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել ու գրել․

«Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարեւոր լրացում է:

Հ.Գ. Ձեր մեկնաբանություններին ի պատասխան պարզաբանում ստացա ՔԿ-ից, որ նյութը կառուցվել է «Լիդիան» ընկերությունների տված պարզաբանումների, բացատրություններում առկա նյութերի հիման վրա: Նյութը տեղադրելու նպատակը մեկն է, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե Քննչական կոմիտեն ինչ տեղեկությունների վրա է հիմնվել եւ ինչ տեղեկություններ է հիմնավորված համարել»:

Նշենք, որ 3D հոլովակը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ է։ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը :

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին