ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գեւորգ Սիմոնյանի եւ Արարատի մարզի դատախազության դատախազ Սեւակ Արսենյանի միջեւ վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հաստատել է տեղեկությունը. «Այո՛, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնենք, որ քննչականի ծեծված պետը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի դստեր ամուսինն է: Այս տեղեկությունները հաղորդել է «Ժողովուրդ» թերթը:
Քննչականի պետն ու դատախազն իրար ծեծե՞լ են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet