«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են եւ գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը չգիտես ինչու դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վ.Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց»,-«Փաստիոնֆո»-ին հայտնել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ միջադեպից հետո ինքը զանգահարել է քննչական վարչության պետին` խնդրելով հանձնարարել քննիչին վերադառնալ և ավարտել հարցաքննությունը, բայց քննիչն այդպես էլ հետ չի եկել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է ասել քննիչին Վարդան Պետրոսյանը, որ փախուստի պատճառ է դարձել, Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է հետևյալը. «Վարդան Պետրոսյանն ուզում էր իր կարծիքը հայտնել որոշ հարցերի վերաբերյալ, ցուցմունք չի կարող տալ այս պահին առողջական վիճակից ելնելով, բայց որոշ ասելիք ունի, իսկ քննիչը չթողեց, ո’չ խոսի, ո’չ էլ արձանագրությունը ստորագրի, դուրս եկավ, գնաց, խուճապի՞ էր մատնվել, թե՞ ինչ, չհասկացանք»:
Փաստաբանի խոսքով, Վ.Պետորսյանը մինչ օրս պատշաճ կերպով չի ծանուցվել, թե ինչում է կասկածվում: «Օրենքով սահմանված է, որ կասկածյալը կարող է իմանալ, թե ինչում է ինքը կասկածվում»,- ասել է Ն.Բաղդասարյանը, հավելելով. «օրենքով նախատեսված է, որ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումների պատճեները, այդ թվում նաև անվճար, կասկածյալը կարող է ստանալ, բայց փաստաթղթերը իր մոտ էին, չտվեց»: Փաստաբանը նաև նշել է, որ Վ.Պետրոսյանին ձերբակալելուց ի վեր արդեն անցել է աելի քան 24 ժամ, սակայն, քննիչը առաջին անգամ է ներկայացել, բայց ոչ մի փաստաթուղթ այդպես էլ իրենց չի ներկայացրել, այլ փոխարենը, թողել գնացել է հիվանդասենյակից: «Արտառոց ոչինչ չկար, սովորական հարցաքննություն էր»,- կատարվածի վերաբերյալ իր տարակուսանքն է հայտնել Ն.Բաղդասարյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում