Միասնական քննությունների ժամանակ դիմորդներին տրամադրելու են դիմակներ եւ ձեռնոցներ։ Հաշվի են առնվելու անվտանգության բոլոր կանոնները։

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»-ը, ում հետ զրույցում հայտնել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, քննությունների կազմակերպման գործում ներգրավված են նաեւ ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը։
Քննության ժամանակ նստարանները դասավորվելու են 1,5-2 մետր հեռավորության վրա։ Ամեն ինչ լինելու է հսկողության տակ:
ԱԻՆ-ի աշխատակիցները քննությունից առաջ ախտահանելու են սենյակները, հնարավոր է դրանք ախտահանվեն նաեւ քննության ավարտին։ Բժիշկները ջերմափելու են դիմորդներին, տրամադրելու սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:
Ոստիկանությունն էլ վերահսկելու է ծնողների հնարավոր կուտակումները։
Ինչպես հավելեց ԳԹԿ մամուլի քարտուղարը, քննությունների համար նախատեսվել է 47 կենտրոն, դրանք ամենայն հավանականությամբ կանցկացվեն մարզկենտրոններում եւ ավանդաբար այն դպրոցներում՝ հիմնական եւ ավագ, որտեղ նախորդ տարիներին կազմակերպվել են քննություններ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


